▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մոտ օրերս հարցին լուծում չտրվի, իմ իրավունքները կպաշտպանեմ իրավական դաշտում. Սոնա Շահգելդյան

Life.panorama.am-ն այսօր զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: Երգչուհին մտահոգված է, հարցին դեռեւս լուծում չի տրվում ու պարզ էլ չէ` իր` տարիների աշխատանքը, որը ներկայացված էր պաշտոնական էջում, կկորչի, թե ոչ:

 «Իմ տեղեկություններով կոլեգաներիցս շուրջ 72-ի YouTube-ի պաշտոնական էջերն արգելափակված են: Շատ զարմացած եմ, չգիտեմ, թե սա ինչի արդյունքն է: Քանի որ մենք կցված ենք «Հայ ֆանատ» էջին, ուստի դեռեւս չեմ էլ կարող ասել` այս խնդիրն ում պատճառով է առաջացել` հենց YouTube-ի, թե «Հայ ֆանատի»: Հնարավոր է որոշ խախտումներ են եղել «Հայ ֆանատում» ընդգրկված այլ բաժանորդների կողմից, հնարավոր է, որ սովորական տեխնիկական խնդիր, մի խոսքով` չեմ ուզում ենթադրություններ անել, նախընտրում եմ մի քիչ էլ սպասել, հատկապես, որ «Հայ ֆանատը» բավականին պրոֆեսիոնալ կազմակերպություն է: Եթե մոտ օրերս այդ հարցին լուծում չտրվի, արդեն կանցնեմ լուրջ քայլերի, հաստատ իմ հեղինակային իրավունքները կպահանջեմ արդեն իրավական դաշտում»,- ընդգծեց երգչուհին:

Սոնան հավելեց` իրեն այս խնդիրը խիստ բարկացրել է, քանի որ իր պաշտոնական էջում ամեն ինչ կատարվել է օրենքների սահմաններում` առանց որեւէ խախտումի:

«Շատ կարեւոր նյութեր ունեմ իմ էջում: Իմ գործունեության ողջ ընթացքի տեսանյութերը, համերգները, տեսահոլովակները այդ էջում էին տեղադրված: Բարկացած եմ, նեղված, ի վերջո, իմ դիտումները արհեստական սարքված չէին, իմ համար դա ամոթ երեւույթ է: Արդար ճանապարհով ունեցածս դիտումներն ինձ լիովին բավարարում են: Գուցե դրանք 3 մլն-ի չէին հասնում, բայց 1 մլն հաստատ կազմում էին»,- նկատեց Սոնան:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին