▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական «Голос»-ի մարզիչներին հիացրած Անահիտ Պողոսյանը դուստր է ունեցել

Ռուսական «Голос» նախագծից հայտնի հայուհի Անահիտ Պողոսյանն օրեր առաջ դուստր է ունեցել, որին անվանակոչել է Միա: Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` շնորհակալություն հայտնելով բոլոր շնորհավորանքների համար: Պարզվում է, որ նոյեմբերի 3-ի եթերը երգչուհին դիտել է տանը` նորածին երեխային գրկած:

Հիշեցնենք, որ նախագծի «մարտեր» փուլի ժամանակ Անահիտ Պողոսյանը ներկայացել էր Լադիսլավ Բուբների հետ: Երգչուհին նախ հայերեն էր երգել, ապա Բուբների հետ կատարել Էռոս Ռամազոտիի հայտնի երգերից մեկը:

Անահիտը, սակայն չէր անցել հաջորդ փուլ, քանի որ նրա մարզիչ Պելագեյայի կարծիքով` Անահիտը շուտով մայր էր դառնալու, իսկ երեխան ամենակարևորն է:

Հավելենք, որ Ալեքսանդր Գրադսկին այս ելույթի մասին նշել էր, որ ամեն ինչ հիանալի էր` բացառությամբ սկզբի հատվածի, որովհետև այն հոյակապ էր:

Կարդացեք նաև` Հղի հայուհու հրաշալի ելույթը ռուսական «Голос» նախագծում. պտտվեցին ժյուրիի բոլոր 4 անդամները

9 ամսական հղի Անահիտ Պողոսյանը հայերեն երգով հիացրեց, սակայն չանցավ «Голос»-ի հաջորդ փուլ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին