Դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ ամուսնության շուրջ քննարկումները չեն դադարում: Երբ թվում է, թե այս կամ այն հոդվածը կամ հրապարակումը կլինի վերջինը, կրկին հայտնվում են նորերը` իրենց հետ բարձրացնելով քննադատությունների և մեղադրանքների մի նոր ալիք: 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում, կարծես թե, փորձել էր պատասխանել իրեն քննադատողներին. «Հալալա էն մարդկանց, ովքեր առանց ճշմարտությունն ու իրականությունն իմանալու կարողանում են անիծել ու վիրավորել մարդկանց»: Հետաքրքիր է` ինչ իրականության մասին է խոսում Մարիամը, այն, որ նա դարձել է ընտանիքի բաժանման պատճա՞ռ, ինչը հաստատել է նաև Տիգրան Մնացականյանը իր հարցազրույցներից մեկում. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»:
Հարգելի Մարիամ, իրականությունը դիմացինի համար բացահայտելուց առաջ նախ համոզվեք, որ այդ իրականությունը հետագայում աշխատելու է հենց Ձեր օգտին: Իրականությունն այն է, որ Մարիամն ու Տիգրանը սկսել են հանդիպել դեռ 2014 թվականից, ինչի վառ ապացույցը նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված այս լուսանկարն է, որը Մարիամը մակագրել է այսպես`«Mine» («Իմը»): Բացի դրանից, Մարիամն իր ֆեյսբուքյան էջում իր կարգավիճակը փոխել էր դեռևս 2013 թվականից` նշելով, որ հարաբերությունների մեջ է:
Իրականություն ու ճշմարտություն ասելով Մարիամը սա՞ նկատի ուներ, այն, որ ինքը դեռ 15 կամ 14 տարեկանում է կապվել ամուսնացած, իրենից 21 տարով մեծ տղամարդու հետ: Լավ, սա դեռ մի կողմ թողնենք: 2016 թ. Տիգրան Մնացականյանը որդու` լույս աշխարհ գալուց 13 տարի հետո երկրորդ անգամ հայր է դարձել, այսինքն` ստացվում է, որ այս շրջանում էլ Մարիամը նրա կողքին է եղել: Այս փաստն ապացուցել է հենց Մարիամն իր հարցազրույցներից մեկում. «Մենք սկսեցինք միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին», սակայն չի նշել, թե որքան ժամանակ են իրենք միասին եղել:
Չեմ ուզում և ինձ իրավունք էլ չեմ վերապահում անդրադառնալ Մարիամի ծնողներին և նրանց` իրենց աղջկան տված դաստիարակությանը, սակայն ակնհայտ փաստ է, որ դեռ 15 տարեկան աղջիկը կյանքում այլ նպատակներ ուներ: Հարգելի Մարիամ, Ձեզ և այն բոլոր մարդկանց, ովքեր մտածում են, որ ոչ մեկն իրավունք չունի միջամտելու ուրիշի անձնական կյանքին, հիշեցնեմ, որ այս ամենը սկսել եք հենց Դուք և Տիգրանը` հարցազրույցներ տալով և բացահայտելով Ձեր` թերևս հայկական իրականությանը խորթ պատմության թաքուն կողմերը:
Ասում են, որ ցանկացած մարդ կյանքում 2 խնդիր ունի` հասնել նրան, ինչին ուզում է և հաճույք ստանալ դրանից: Հարգելի Մարիամ և Տիգրան, դուք արդեն հասել եք նրան ինչին ցանկացել եք, միասին եք, իսկ հիմա վայելեք Ձեր աստեղային ժամը, քանի որ օրեր շարունակ համացանցի ամենաքննարկվող թեման Ձեր անձնական կյանքն է, որը, ևս մեկ անգամ նշեմ, հենց դուք եք հանրայնացրել:
Հեղինակ` Ատոմ Գրիգորյան
Կարդացեք նաև` Առանց իրականությունն իմանալու`անիծում են մարդկանց. Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինն իրեն քննադատողներին
Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը, շատ եմ ցավեցրել նախկին կնոջս. Տիգրան Մնացականյան
Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից 21 տարով փոքր աղջկա հետ
«Տիգրանը չի սիրել կնոջը». Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության մասին