▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճի ընդերքում կտեղադրվի System of a Down խմբի քանդակը

 

 

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի համար անցնող 2017-ն աշխատանքային առումով հարուստ ու հագեցած տարի էր Panorama.am հետ զրույցում քանդակագործն ամփոփեց անցնող տարին ու խոսեց 2018-ից սպասումների մասին: Այս տարեսկզբին Արաբկիր բժշկական կենտրոնի առջև նա տեղադրել է «Մանկության արագիլներ» կոչվող մեծ՝ երեք մետր բարձրությամբ հուշարձանը, որի վրա սկսել էր աշխատել դեռ նախորդ տարվանից:

Քանդակագործը Կանադայում և Դանիայում սիմպոզիումների է մասնակցել: Կանադայի սիմպոզիումը ֆրանկոֆոնիայի շրջանակներում էր, այնտեղ Թոքմաջյանը Հայաստանը ներկայացնում էր մի հետաքրքիր գործով, որ կոչվում էր՝ «Զեփյուռը քաղաքում»: «Այնտեղ թեմատիկա կար: Թեման քաղաքի հետ էր կապված՝ քաղաքը և միջավայրը:

«Զեփյուռը քաղաքում»-ը քարի վրա հետաքրքիր կոմպոզիցիոն լուծում էր, որ իրենք նախապես արդեն ընտրել էին, և ցանկանում էին, որ գնայի ու այնտեղ ստեղծեի այդ գործը: Այն տեղադրվեց Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Սենտ-Ջոնս քաղաքում»,- ասաց նա:

Կանադայից հետո քանդակագործն ուղևորվել է Դանիայի Սոնդերբորգ, որտեղից հրավեր ուներ: Հետաքրքիր զուգադիպությամբ հրավիրել էին նաև քանդակագործի եղբորը՝ Վահե Թոքմաջյանին, ով նույնպես քանդակագործ է, ապրում է Կանադայում: «Ստացվեց, որ ես Հայաստանն էի ներկայացնում, ինքը՝ Կանադան, մենք հանդիպեցինք այնտեղ: Այս տարի թեման երաժշտությունն էր, ես իմ գործը «Սոպրանո» անվանեցի, այն փորագրեցի փայտի վրա»,- ասաց նա:


Քանդակագործը 2018-ից ոչ միայն սպասումներ ունի, այլև հստակ աշխատանքներ, նախաձեռնություններ, որոնք ավարտին է հասցնելու: Արդեն մեկ տարի է՝ նա աշխատում է մի նոր նախաձեռնություն շուրջ. Սևանա լճի ընդերքում՝ ջրի տակ, ուզում են տեղադրել System of a Down խմբի տղաների բետոնե քանդակը: Այս գործն ավարտին հասցնելու համար, սակայն, ժամանակ է պահանջվում, ֆինանսներ, որոշ հարցեր կան դեռ լուծելու:

«Իմ կարծիքով՝ մենք այս տարի այդ գործը կիրականացնենք, այն ընթացքի մեջ է, դա նաև զբոսաշրջիկների հոսք կբերի, այդ խմբի երկրպագուները ողջ աշխարհից գալիս են: Հիշում եք, չէ՞, համերգին որքան մարդ էր հավաքվել, սա մեծ արձագանք կունենա»,- ասաց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին