▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանը` Վահագն Գալստյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Վահագն Գալստյանը 2012 թվականին քավոր–սանիկ են դարձել։ Այն ժամանակ դերասանները աշխատում էին մի նախագծում և բավականին հաճախ էին շփվում իրար հետ։ Վերջին շրջանում նրանք ներկա չեն լինում նաև միմյանց ընտանեկան միջոցառումներին։ Խոսակցություններ կան, թե Սարգսի և Վահագնի միջև ինչ–որ խնդիր է եղել և նրանք նախկինի պես մտերիմ չեն։

Tert.am Life-ի հետ զրույցում Վահագն Գևորգյանը նշել է, որ իրենց միջև որևէ խնդիր չկա, ինքն ու Սարգիսը շարունակում են ընկերություն անել։

Սարգիսը նույնպես նշեց, որ շարունակում են լավ հարաբերություններ ունենալ Վահագնի հետ։ Դերասանը չթաքցրեց, որ ժամանակին եղել են որոշ անհամաձայնություններ, սակայն նկատեց, որ այդպիսիք կարող են լինել ցանկացած ընկերների միջև։ «Դա շատ արագ վերացել է։ Նման հարցեր կարող են լինել բոլոր ընկերների միջև, ուղղակի դա չի լուսաբանվի, քանի որ հայտնի չեն։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,– ասաց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին