▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենի Հովհաննիսյանին վիրավորած տղամարդը ներողություն է խնդրել նրանից

 

 

 

 

 

Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդն անձամբ գնացել և ներողություն է խնդրել նրանից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նազենի Հովհաննիսյանը:

«Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ «Արմենիա» հեռուստաընկերության մեր աշխատակիցներին ու անվտանգությանը՝ առանձնահատուկ շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ հեռուստաընկերություն, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ երեկ Նազենի Հովհաննիսյանի հետ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել. անծանոթ տղամարդիկ ծննդատան դիմաց հայհոյել էին դերասանուհուն: 

Կարդացեք նաև` «Հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք` «գայիր մի հատ նկարվեինք, այ քո մ...ք…..». Նազենի Հովհաննիսյանը զայրացած է

Եթե կինը մենակ է, չի նշանակում, որ նա անպաշտպան է. Նազենի Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է իրեն հայհոյողներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին