▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի. Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության մասին

Life.tert.am-ը զրուցել է դերասան, հաղորդավար երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ՝ հետվիրահատական բարդությունների պատճառի, այդ ընթացքում իր հոգեվիճակի, հուսալքության, այլևս չքայլելու մտքի հետ հարմարվելու, բայց, ի վերջո, կրկին ոտքի կանգնելու մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիրահատություն և անսպասելի բարդություններ

Գարիկը պատմել է, որ առաջին վիրահատությունից հետո ակնկալում էր 2-3 շաբաթ անց վերադառնալ աշխատանքի, ուստի, որոշեց հանրայնացնել հիվանդանոցում լինելու փաստը։

«Այդ փուլի լավ տրամադրությունս ինձ թույլ տվեց ամենով կիսվել մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ ինձ ոգևորեն, ուժ տան, սակայն առաջ եկան խնդիրներ, որոնք ինձ ստիպեցին ավելի քան 2 ամիս չքայլել։ Այլևս չէի ուզում կիսվել ինֆորմացիայով, որովհետև, ըստ կանխատեսումների, վերջն այդքան էլ լավ չէր լինելու։ Այդ ամենի  մասին խոսելու տրամադրություն չունեի, մինչև ամեն ինչ նորից վերականգվեց,  հասավ հուսալի մակարդակի, վերադարձա աշխատանքի, տրամադրությունս էլ բացվեց: Ինձ հետ աշխատող բժիշկները հրաշալի մասնագետներ և մարդիկ էին, սակայն ամեն վիրահատության մեջ կա նաև բախտի գործոն։ Ինչ–որ բան այնպես չլինելու ռիսկը վիրահատությունների ժամանակ փոքր տոկոս է կազմում, սակայն  կա։ Ինձ մոտ այդ բախտի գործոնը չաշխատեց այնպես, ինչպես պետք էր։ Հաջորդ 3 վիրահատությամբ  փորձում էինք վերականգնել այն, ինչ ռիսկի տակ էր հայտնվել` քայլելու հնարավորությունն ու վերջնական  վերականգնումը։

Մինչև վերջին վիրահատությունը մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ կարողանա քայլել,– ասել է հաղորդավարը, ապա հավելել,–  4 վիրահատությունն էլ արել ենք նույն կլինիկայում։ Վերջին վիրահատության ժամանակ Շվեյցարիայից Հայաստան ժամանեց մի բժիշկ, որն ասաց` ուղղակի կփորձենք, Աստված տա, ստացվի։ Փորձեցինք, Աստծո կամոք, ստացվեց»։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին