▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհու ֆիլմը հաղթել է Թուրքիայում

 

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Բաղդասարյանի` ՄԱննեի  «Ադապտացիա» վավերագրական ֆիլմը Թուրքիայի Ալանիա քաղաքում նոր հաղթանակ է գրանցել: Այս մասին Asekose.am-ին ասաց ՄԱՆՆեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հունիսի 8-13-ը Թուրքիայում մասնակցեցի «Մենք Միասին ենք»  միջազգային կինոփառատոնին, և իմ կուրսային աշխատանքը ցուցադրվեց այնտեղ։ Սա «Ադապտացիա»-ի 7-րդ մրցանակն է։ Ես որոշակի փուլ անցնելուց հետո հասկացա, որ ուրախացնում է ոչ թե մրցանակը, այլ ցուցադրությունները և գնահատականը, տարբեր երկրներում ֆիլմի ու Հայաստանի անունը հնչեցնելու առիթը։ Ես շատ շնորհակալ եմ իմ վարպետին՝ Ռուբեն Գրիգորյանին, նրա արվեստանոցում ես աշխատեցի իմ առաջին ֆիլմերի վրա, և հունիսի 18-ին «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի կունենա մեր միասնական պրեմիերան: Ես այս ֆիլմը նկարահանել եմ առանց որևէ մրցանակի մասին մտածելու և շնորհակալ եմ Երևան քաղաքին` ինձ հետ անկեղծ լինելու համար։ Հավելեմ, որ «Ադապտացիա»-ն  այս պահին մասնակցում է Էստոնիայի Պյառնու քաղաքում, Սանկտ Պետերբուրգում, Իտալիայում տեղի ունեցող կինոփառատոններին, այնուհետև կցուցադրվի Լատվիայի, Մոսկվայի կինոթատրոններում»։

Հավելենք, որ  նախկինում  «Ադապտացիա» ֆիլմը Մոսկվայում տեղի ունեցած «Лучезарный ангел» բարեգործական կինոփառատոնի ընթացքում արժանացել էր երկու մրցանակի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին