▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ Հայկոյին, ոչ էլ Մկոյին պաշտոն տալ պետք չէ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

Ոչ Հայկոյին, ոչ էլ Մկոյին պաշտոն տալ պետք չէ։ Նրանց հեղինակությունը պետք է օգտագործել Հայաստանում կրթության հանդեպ դրական վերաբերմունք ձևավորելու գործում։ Նրանք կարող են ուսուցողական հաղորդումներ վարել, կրթության դերը կարևորող ակցիաների մասնակցել։

Հայաստանում հիմա հարմար պահ է կրթության խաթարված հեղինակությունը վերականգնելու առումով։ Հայտնիները պետք է կանգնեն կրթության, մշակույթի կողքին, ոչ թե ծառայեն իշխանավորներին։ Մանկավարժներին պետք է օգնել երկրում հանրային բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, որպեսզի նրանց աշխատանքը դասարանում արդյունավետ լինի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին