▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 100 մասնակիցներից Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցույթում հաղթել է 11-ամյա Արտյոմ Սարգսյանը

Ջիվանու անվան աշուղական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Արթուր Մնացականյանի դասարանի սան Արտյոմ Սարգսյանն օրերս Սանկտ Պետերբուրգում  կայացած միջազգային մրցույթ փառատոնի 97 մասնակիցների թվում արժանացել է առաջին կարգի դափնեկրի կոչման և ոսկե գավաթի՝ հիացնելով ժյուրիին և հանդիսատեսին  իր անզուգական կատարումներով:

Ի դեպ, Արտյոմի 11 ամյակը լրացավ հենց մրցույթի օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ տաղանդավոր փոքրիկի մասին ժյուրին իր  հիացմունքը արտահայտեց ինչպես նրա կատարումից հետո,այնպես էլ մամուլի ասուլիսի և կլոր սեղանի ժամանակ,իսկ դահլիճը ցնցում  էր Արտյոմի ելույթներից հետո:

Նշենք նաև.որ Արտյոմը դասական երգ անվանակարգում էլ հանդես եկավ նեապոլիտանական երգով, ինչի համար էլ արժանացավ ոսկե գավաթի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին