▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեն ներկայացրել է հարսանեկան պատմությամբ իր նոր տեսահոլովակը

 


Անդրեն այսօր ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Քեզ տեր եմ» երգի հիման վրա: Տեսահոլովակում երգիչը ներկայացրել է հարսանեկան պատմություն, որի ռեժիսորը Կարեն Աղասյանն է:

«Ամբողջ կյանքում ես սիրո մասին եմ երգել: Հաճախ թաքուն, հաճախ էլ տասնյակ հազարների առաջ, բայց միշտ անկեղծ եմ եղել: Ես սիրո երգիչ եմ: Ու, առհասարակ, ինձ թվում է, որ աշխարհի բոլոր երգերը սիրո մասին են: 
Երկար խոսքեր ասել չեմ ուզում: Ուղղակի հիշեք, որ սերն է կյանքի շարժիչ ուժը, սերն է հանում փակուղուց: Եվ եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեն՝ ներկայացնելով իր նոր տեսահոլովակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրեն և նրա սիրելին ամուսնացել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին