▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երաժիշտների փառահեղ ելույթը` Իտալիայում

 

Արամ Խաչատրյանի 115-ամյակին և Երևանի 2800 նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում, որտեղ հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին և Երեւանի հիմնադրման 2800 նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն ուղղեց Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորեց հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկեց Հայաստանի եւ Իտալիայի օրհներգներով։

Համերգին ներկա էին Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ջութակահար Հայկ Կազազյանը կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» եւ «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար՝ երաժիշտները դուետով նվագեցին Կոմիտասի «Կռունկը», որն անասելի տպավորություն թողեց ներկաների վրա, ինչի վկայությունն անդադար ծափահարություններն էին։

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

Համերգը եզրափակվեց Խաչատրյանի «Լեզգինկայով» եւ «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются

Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին