▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

armtimes.com-ը գրում է. Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան 2017 թվականի դեկտեմբերին կանգնեցրած եւ կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՃՈ երկու տեսուչներ Տիգրան Խաչատրյանը եւ Հայկազ Գրիգորյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:

 

 

 

 

 

 

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրանց պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալներն ազատ են արձակվել մեկ ամիս առաջ. դատարանը յուրաքանչյուրի համար գրավի չափ է սահմանել 2 միլիոն ՀՀ դրամը:

Պաշտպանն ասաց, որ սույն քրեական գործով դատաքննություն ավարտվել է եւ դատարանն արդեն մտել է դատական վիճաբանությունների փուլ: Հաջորդ նիստին մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով:

 

 

 

 

 

 

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկազ Գրիգորյանին եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պահանջել եւ ստացել են կաշառք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել  «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Կարդացեք նաև՝ Ե ՞րբ և ինչու՞ է համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայ երգիչ Սեբուն ցանկանում Հայաստանում ապրել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին