▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկել ենք, որ մնանք... «Քամի փչի» հիթի ռեփերը՝ պատգամավորի թեկնածու

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Ֆելիքս Պետրոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ինքը՝ Ֆելիքս Պետրոսյանը: Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի ընկերնե՛ր և համաքաղաքացինե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին, ես՝ Ֆելիքս Գևորգի Պետրոսյանս, «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել եմ որպես Աժ պատգամավորի թեկնածու թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում)։ 

 

 

Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնական ֆԲ էջը, որտեղ կարող եք ծանոթանալ առաջիկա քարոզարշավի՝ իմ ծրագրերին»:

Նշենք, որ Ֆելիքս Պետրոսյանը հայտնի է դեռևս 2009թ․ հայկական շոու-բիզնեսը ցնցած «Քամի փչի» տեսահոլովակից, որտեղ վերջինս հանդես էր գալիս որպես ռեփեր։ Նա ռեփեր, դերասան Նարեկ Պետրոսյանի երկվորյակ եղբայրն է:

 

 

 

 

Ի դեպ, Ֆելիքս Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը հենց նրա երկվորյակ եղբայրն: Նա ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է եղբորը՝ գրելով.  «Իմ ազնիվ ու արդար ախպեր ջան։ Էկել ենք, որ մնանք... Էկել ենք, որ շատանանք...»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին