▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դերասանները կմերժեն իմ առաջարկը և կապացուցեն, որ սա պաշտոնի կռիվ չէ, ապա… Սուրեն Շահվերդյանի առաջարկը

 

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ով օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար,ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

«Բարի լույս սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, բարի լույս սիրելի թատերասեր հասարակություն

Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս. 
Եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։
Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները, կմերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»։

Հիշեցնենք, որ  Սուրեն Շահվերդյանն օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նրան այդ պաշտոնում նշանակել  է Վիգեն Չալդրանյանը, ով  հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ մնալով միայն որպես Համազգային թատրոնի տնօրեն: Տվյալ որոշումը չի բավարարել Համազգային թատրոնի դերասաններին, ովքեր դեկտեմբերի 1-ից գործադուլ են հայտարարել:

Կարդացեք նաև՝ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան

Եթե աթոռակռիվ չէ, ապա քայլ արեք… Սուրեն Շահվերդյանի առաջարկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին