▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Նավասարդյանը նշանակվել է Համազգայինի թատրոնի ժամանակավոր տնօրեն

 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մինչ այս Վիգեն Չալդրանյանի հրամանով թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ինչը դարձել էր թատրոնի դերասանների բողոքի պատճառ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ որոշ ժամանակ հետո, սակայն, Սուրեն Շահվերդյանը, ելնելով ստեղծված իրավիճակից, հրաժարական տվեց:  

 

Կարդացեք նաև՝ Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան

Եթե աթոռակռիվ չէ, ապա քայլ արեք… Սուրեն Շահվերդյանի առաջարկը

Եթե դերասանները կմերժեն իմ առաջարկը և կապացուցեն, որ սա պաշտոնի կռիվ չէ, ապա… Սուրեն Շահվերդյանի առաջարկը

Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը. Սուրեն Շահվերդյանը հրաժարվում է պաշտոնից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին