▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեն Ասատրյանը խայտառակ եղավ՝ ապացուցելով` երգարվեստում էլ նույնքան անտաղանդ է, որքան դերասանության մեջ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Օրերս նորելուկ անտաղանդ երգչուհի Էլեն Ասատրյանը լսարանին ներկայացրեց իր առաջին ու հուսով եմ միակ «գլուխգործոցը», որն անճաշակության, ռաբիզության ու պրիմիտիվության հրաշալի միքս է։
Չգիտեմ հասցրել եք լսել երգը, թե ոչ, բայց եթե չեք լսել, ուրեմն մի էլ փորձեք, խնայեք ձեր նյարդերն ու ձեր ժամանակը ։ «Սիրահարվել եմ»-ը երգ է ոչ մի բանի մասին ու դրան էլ գումարած էժանագին տեսահոլովակ։



Մեր «խելացի» Էլենին թվացել է,որ եթե տեսահոլովակում շեշտը դնի իր սեքսուալության ու շքեղ մեքենայի վրա, ուրեմն հաջողությունն ապահովված է, բայց այս միամիտին դա էլ չի փրկել, որովհետև այդպիսի վուլգար ու էժանագին տեսքով այլևս ոչ մեկի չես զարմացնի։ Վստահաբար կարող եմ ասել, որ Էլենը երաժշտության պատմության մեջ այս տեսահոլովակից հետո կմնա որպես ամենաանտաղանդ երգչուհի։ 

Զարմանում ես, մի՞թե աղջիկ ջան, դժվար է հասկանալը, որ երաժշտությունը քո ոլորտը չէ, դու այնքան կապ ունես երգի ու երաժշտության հետ, որքան ես տիեզերագնացությունից։ Չնայած մի տեղ էլ քեզ կարելի է հասկանալ, ով էլ քո չափ ինքասիրահարված լիներ, չէր նկատի իր հասցեին հնչած առողջ քննադատությունները՝ մտածելով, որ բոլորը շրջապատում իր վատն են ցանկանում։ Էլեն ջան, խորհուրդ եմ տալիս սթափվել ու ռեալ նայել իրականությանը, դու ուր, երգելը ուր, հետո ինչ, որ դպրոցական հանդեսներին երգել ես։ Տարիների ընթացքում այդպես էլ չզարմացրիր ու չփայլեցիր քո ոչ մի դերով, հիմա էլ որոշել ես երգով զբաղվել։ Ու այս ամենի մեջ ամենածիծաղելին այն է, որ դու դա ոչ թե էքսպերիմենտալ քայլ ես որակում, այլ երաժշտական կարիերա սկսելու լուրջ մտադրություն: Այս քեզ աներեսություն։



Հ.Գ. Այս օրերին մարդիկ բլինչիկի լիստրեր են քցում, իսկ դու երգարվետում աջեբսանդալ ես սարքել։ Դրա տեղը խոհանոցնա, փորձարկումները էնտեղ արա։ 

Նյութի աղբյուրը՝ Սծեռվա բլոգ

Կարդացեք նաև՝ Ո՞ւմ և ինչի՞ պատճառով Էլեն Ասատրյանն ու նրա սիրելին բաժանվեցին. դերասանուհին անկեղծանում է առաջին անգամ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին