▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Կիրկորովը աճպարար Խալաֆյանի մասին

Россия 1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հրավիրեք հարսանիքի» հերթական հաղորդման մեխը դարձել են Օլեգն ու Տատյանան։ Նրանք ընտրել են մասնակիցներ, որոնք պետք է մրցեին, որպեսզի մասնակցեին սպասվելիք հարսանիքին։ Հաղթել է աճպարար Ռոման Խալաֆյանը, որը գրավել է հանդիսատեսին և ժյուրիի անդամներին՝ Ֆիլիպ Կիրկորովին և Աննա Սեմենովիչին։

 

 

 

Աճպարարը տաղավար է մտել կողպած զարդատուփով, որը թողել է սեղանի տակ՝ Կիրկորովի հսկողության տակ։ Այնուհետու նա վերցրել է փեսացուի՝ Օլեգի ժամացույցը և այն դրել է կարմիր պարկի մեջ։ Իսկ Աննա Սեմենովիչին նա հանձնարարել է ժամը մտապահել՝ 14։15, ինչից հետո նա համատեղ սելֆի է արել։ Խալաֆյանը հայտարարել է, որ եթե ժամացույցը լավ պտտեն, ապա այն հենց 14։15 ցույց կտա, ինչին Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է․

 

 

 

«Հնարավոր չէ, սա Ձեր հայկական ճարպկությունն է», -ասել է արտիստը։ Հանդիսատեսներից մեկը Խալաֆյանի հետ պտտել են պարկը, որի մեջ եղել է Օլեգի ժամացույցը։ Այնուհետեւ աճպարարը մոտեցել է ժյուրիի անդամներին և ժամացույցի պարկը տեղավորել է եւս մի պարկի մեջ։ Բացելով այն, ներկաները տեսել են, որ այն դատարկ է և աչ մի ժամացույց չկա։ Փոխարենը Կիրկորովի զարդատուփում սպիտակ լոբու տարայի մեջ էր Օլեգի ժամացույցը, որը ցույց էր տալիս 14։15։ Աճպարարին խնդրել են ցուցադրել նաև ուրիշ համարներ։

«Հայ հանճար, բրավո, Աստված իմ», - այսպես է արձագանքել Կիրկորովը Խալաֆյանի ելույթներին։

Դիտել՝ 16-րդ րոպեից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին