▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես միշտ` հպարտանում եմ քեզանով. Լևոն Քոչարյանը՝ Սիրուշոյին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած Diafa միջազգային մրցանակաբաշխությանը Սիրուշոյի մասնակցությունն ամփոփող տեսանյութ:

Տեսանյութին կից Լևոն Քոչարյանը գրել է. «Հպարտանում եմ քեզանով, ինչպես միշտ»:

 

Հիշեցնենք, որ Diafa միջազգային մրցանակաբաշխությանն իր ելույթի ժամանակ Սիրուշոն սկսել է օտարերկրացիներին սովորեցնել հայերեն երգել:

Նշենք, որ DIAFA-ն միջազգային մրցանակաբաշխություն է, որի ժամանակ պատվել են աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում մեծագույն ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտ ու երաժշտություն:

 

 

Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել են 6 հեռուտաալիքներ:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին