▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեջքով կանգնեք բոլոր նրանց, ովքեր հարվածել են Ձեր մեջքին․ Լիլուի գրառումն ու լուսանկարը

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որին կից երգչուհին մեջբերել է Նարինե Բաղդասարյանի  «Լույսի ճանապարհին» ստեղծագործությունից մի հատված․

 

 

«Մեջքով կանգնեք, բոլոր նրանց....

Ովքեր հարվածել են Ձեր մեջքին...

Կանգնեք ՝ պաշտպանական էներգետիկ շերտով...

Թույլ մի տվեք նրանց ներխուժել Ձեր կյանք եւ փչացնել այն....

Նայեք առաջ.... նայեք ու տեսեք անվերջանալի հորիզոնը....այնտեղ կյանք կա.....

Եւ կարողացեք նաեւ մարդկանց ասել ՈՉ...

Գիտեք , դա կախարդական բառ է, որի արժեքը մենք չենք հասկանում...

Եւ կյանքում շատ հաճախ հենց այդ ՈՉ -ը դառնում է ճակատագրական...

Ու փոխում է կյանքեր...

Որ մեզ միշտ այո ասեին... այսքան չէինք աճի...

Ոչ-երն են մեզ դժվար ճանապարհով քայլել սովորեցրել...

Կարողացեք ասել ՈՉ այն մարդկանց, ովքեր տրորում են Ձեր հոգու Լույսը... Ասեք ՈՉ.... ներեք... բաց թողեք.... Ու պտտվեք մեջքով....

Ձեր աչքերը լույսի են արժանի։

Նայեք առաջ....

Իսկ մեջքի հետեւում..... միշտ պահեք պաշտպանական վահան....»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին