▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ արթնացա ու առաջին շնորհավորանքը ծնողներիցս չստացա, հասկացա, որ... Էմմիի հուզիչ գրառումը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին երեկ տոնում էր իր տարեդարձը: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում ծնողների հետ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ես միակ զավակ եմ։ Շատ երկար են ինձ սպասել, և ամեն ինչ արել ինձ համար։ Իրենց կյանքում ամեն քայլ իմ ապագայի համար է արվել։ Մենք երջանիկ եռյակ ԵՆՔ։ Միասին էինք ամեն օր ու ժամ։ Երևանում` կամ աշխարհով մեկ, տանը` թե դրսում։ Մենք չէինք հոգնում կամ ձանձրանում իրարից։

 

 

 

 

 

 

 

 

Նրանք ինձ թողել են միլիոններ։ Չէ, սխալ չհասկանաք, մեր ընտանիքում արժեքներն այլ տեսք ունեն։ Ճամփորդել, նոր վայրեր տեսնել, սովորել, լավ ժամանակ անցկացնել, շփվել ամեն բնագավառի լավագույնների հետ և ի վերջո գնահատել։ Այո, ես հարուստ եմ ծնվել և մեծացել։ Ամեն տարի ծննդյանս ատաջին շնորհավորանքն իրենցից էի ստանում, բայց այսօր երբ արթնացա ու այդ առաջին շնորհավորանքը չստացա, ես հասկացա, որ քնած եմ եղել և տարված երեխաներիս առօրյայով։ Անզգայացած... քար... լուռ։

 

 

 

 

 

 

 

 

 

Բայց ես հավատում եմ, որ այնտեղ` վերևում, կա կյանք, և որ նրանք ինձ հետևում են։ Ես ուրախ եմ, ես ժպտում եմ, ես երջանիկ եմ, ես երգում եմ, ես պարում եմ, որ տեսնեք։ Դուք ինձ այդպիսին եք ստեղծել և ես չեմ ուզում փոխվել։ Շնորհակալ եմ, որ ինձ կյանք եք տվել»։

Կարդացեք նաև` Զանգեցի, որ շնորհավորեմ... Էմմիի հուզիչ գրառումը՝ մոր ծննդյան կապակցությամբ

Երբեք հոգիս չի թեթևանալու, ցավը հազարապատկվել է. Էմմիի հուզիչ գրառումը՝ ծնողների մասին

Ինձ մի՛ խղճացեք... Էմմիի հուզիչ գրառումը` մոր մահվանից հետո

Ապրիր հենց ինձ համար, 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի. Էմմիի հուզիչ գրառումը Նադեժդա Սարգսյանի մասին

Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից` առանց քեզ մնալուց. Էմմի

Իմ հերթն է իրականացնել ծնողներիս երազանքները. Նադեժդա Սարգսյանի հիմնած «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում. Էմմի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին