▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք խաղալու ենք հաղթանակի համար». Բեռնար Շալանդ

Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

«Իմ աշխատանքի մեջ մտնում է Ալբանիային ուսումնասիրելը: Ես դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Ես Շվեյցարիայից եմ, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ալբանացիներ: Ես գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս են եվրոպական առաջնություններում. դա իմ աշխատանքն է»-ասաց Շալանդը, որից հետո հնչեցին հարցերը.

Դուք համաձա՞յն եք ոչ-ոքիին:

- Ոչ. համաձայն չեմ: Միգուցե խաղից հետո այլ կարծիք հայտնեմ, բայց այս պահին գոհ չեմ: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք:

Ալբանիայի կազմում ո՞ր խաղացողներից եք վախենում:

- Ես չեմ վախենում, ես հարգում եմ: Ես գիտեմ, որ Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել: Կան հիանալի խաղացողներ՝ Կանան, Գաշին, Չակա: Ինձ համար կարեւոր է թիմը, ոչ թե անհատները: Կարեւոր է, թե ինչպես է թիմը գործում, այլ ոչ թե առանձին անհատները:

Ի՞նչ կարող եք ասել Գաել Անդոնյանի մասինԱրդյո՞ք նա կարող 

է վաղըխաղաժամանակ ստանալ:

- Ես չեմ կարող ինֆորմացիա տալ կազմի մասին: Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Նույնը կարող եմ ասել Ռուսլան Կորյանի մասին: Ես նրան տեսել էի դեռեւս Թուրքիայում, երբ նա «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ:

Եթե Հայաստանը վաղը պարտվիԴուք կթողնե՞ք պաշտոնը:

-Այդ հարցը ինձ չպետք է ուղղել: Ներկայումս ես եմ մարզիչը, ես կատարում եմ իմ աշխատանքը: Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային: Իմ խնդիրը ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է: Իմ ապագան այդքան կարեւոր չէ, որքան թիմի ապագան:

Ես գիտեմ, որ Դե Բիազին մարզիչների «կիլլեր» է, բայց ես չեմ վախենում:

Ի՞նչ կասեք վաղվա մարտավարության մասին:

- Մամուլի ասուլիսին ես այդ մասին չեմ խոսում:

Արդյո՞ք սա Հայաստանի լավագույն թիմն է 1992 թվականից սկսած:

- Ես չեմ կարող ասել: Այո, մենք ունենք լավ խաղացողներ, բայց ես մեկ տարի եմ Հայաստանում եւ չեմ կարող հստակ ասել:

 

ՀՖՖ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին