▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ruhrnachrichten. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան 12 մլն եվրո կստանա

Գերմանական ruhrnachrichten.de կայքը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսսիան» շուտով վերջնական համաձայնության կգան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիտեղափոխության հարցում:

Աղբյուրը նշում է, որ «Յունայթեդում» Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ ու տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ կստանա:

 

Հենրիխ Մխիթարյանիտեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ավելի հավանական է դարձել: Շաբաթվա վերջում Դորտմունդի «Բորուսսիան» վերջնական որոշում կկայացնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ:

Այդ մասին գերմանակն Der Westen պարբերականին տված հարցազրույցում հայտնել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն:

- Մենք պետք է այս փուլում վերջնական որոշում կայացնենք, քանի որ երկուշաբթի օրը սկսվում է նախապատրաստական փուլը, և այս շաբաթվա վերջում մենք որոշում կկայացնենք: Հիմա իրավիճակն այլ է, «Մանչեսթեր Յունայթեդը» բարելավել է իր առաջարկը,- նշել է Վացկեն:

Նյութի աղբյուր՝ ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին