▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

M.E.N. Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի «Զարյայի» դեմ խաղին

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի «Զարյայի» հետ խաղին:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը , անգլիական գրանդի առաջիկա հանդիպմանը կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով նոր է ապաքինվել ստացած վնասվածքից հետո:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց էր թողել թիմի վերջին 4 հանդիպումները:

Եվրոպա լիգայի «ՄՅՈՒ» – «Զարյա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը ՝ 23:05 :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին