▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում:

 ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է մրցակցի և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը. 

«Քանի որ փետրվարին ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված չէ ընկերական հանդիպումների հատուկ օր, իսկ մենք անպայման ուզում էինք ընկերական հանդիպում անցկացնել, ընտրել ենք այնպիսի ժամանակահատված, երբ մեր գրեթե բոլոր ակումբները կգտնվեն մեկ վայրում, ինչը կհեշտացնի նրանց կողմից հավաքականին խաղացողների տրամադրումը: Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայում է գտնվելու նաև Ուզբեկստանի հավաքականը, որը գրեթե նույն մակարդակի թիմ է, ինչ որ մեր ապագա մրցակից Ղազախստանի հավաքականը: Հետևաբար հենց Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մեր ընտրությունը պատահական չէ: Ավելացնեմ նաև, որ խաղալու ենք հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով: Սա մեզ համար շատ լավ հնարավորություն կլինի ազգային հավաքականների մակարդակի հանդիպման ընթացքում գործի մեջ տեսնել այն ֆուտբոլիստներին, որոնք մինչ օրս շատ խաղաժամանակ չեն ստացել հավաքականում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին