▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Մխիթարյանի գործակալը զանգահարեց ինձ ու ասաց, որ Հենրիխն ինձ հետ ավելի լավը կդառնա»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով, որ շատ ֆուտբոլիստներ պետք է օրինակ վերցնեն նրանից:

«Շատերը պետք է հետևեն Մխիթարյանի օրինակին: Ես գիտեի, որ Հենրիխը թոփ-մակարդակի տաղանդ է, բայց նրան խաղադաշտ դուրս չէի բերում: Նա այժմ խաղում է նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում, երբ թիմը հաղթում է, և մեզ հարկավոր է պաշտպանվել: Կատարելագործվելու գործընթացը տևում է ամեն օր: Նրա գործակալը զանգահարեց ու ասաց ինձ. «Մխիթարյանը քեզ հետ ավելի լավը կդառնա, շարունակի՛ր»»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 պաշտոնական հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին