▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը մրցաշրջանի մեկնարկին չի կարողացել օգտվել «ՄՅՈՒ»-ի լողավազանից

Givemesport-ը տեղեկացնում է, որ 2016/17 մրցաշրջանի մեկնարկին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դժվարությունները չեն սահմանափակվել Ժոզե Մոուրինյոյի թիմում տեղ գտնելու հարցերով:

Խաղարշրջանի մեկնարկին հայ կիսապաշտպանին  թույլ չեն տվել օգտագործել ակումբի լողավազանը առանց փրկարարի ներկայության: Վերջինս երբեք հերթապահության չի եղել, երբ Մխիթարյանը ցանկացել է օգտվել լողավազանից:

Բացի այդ, Yahoo sport-ը հավելում է, որ Ժոզե Մոուրինյոյին չեն թույլատրել մարզվել թիմի մարզասրահում առանց հսկչի ներկայության: vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին