▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմի բողոքի հիման վրա Fight Nights-ը խզել է պայմանագիրը Վարդան Ասատրյանի հետ

Fight Nights-ը պաշտոնապես հայտարարել է, որ խզում է պայմանագիրը մարտիկ Վարդան Ասատրյանի հետ, որն օրեր առաջ Գրան Պրիի կիսաեզրափակիչում ջարդուփշուր արեց ադրբեջանցի մարտիկին՝ 1-ին ռաունդում գրանցելով տեխնիկական նոկաուտ:

Fight Nights-ն այսպիսի որոշում է կայացրել ադրբեջանական կողմի բողոքի հիման վրա: Պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ նման որոշման հիմքում ընկած են «էթիկայի կանոնների խախտումն» ու «քաղաքական շահարկումները»: Ընդգծվում է, որ մարտիկների պայմանագրերում այս առումով հատուկ կետ կա, և կազմակերպությունը խնդրում ու պահանջում է պահպանել այն:

Հիշեցնենք, որ Վարդան Ասատրյանը հաղթանակից հետո ռինգ էր դուրս բերել Արցախի դրոշն ու այն պահել գլխավերևում:

Հատկանշական է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը Ռուսաստանի Սահմանադրությամբ անօրինական չէ:

vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին