▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյան. «Մեզ համար կարևոր է մնալ պայքարի մեջ երեք մրցաշարերում էլ»

Երկուշաբթի օրը Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունյաթեդը» Լոնդոնում հյուրընկալվելու է «Չելսիին»։ Մանկունիացիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղի մասին։

«Մեզ համար կարևոր է լինելու մնալ պայքարի մեջ երեք մրցաշարերում էլ (Պրեմիեր լիգա, Անգլիայի գավաթ, Եվրոպա լիգա)։ Մենք փորձելու ենք անել դա։ Դա հեշտ խնդիր չի լինելու, քանի որ ինչքան առաջ ես շարժվում, այնքան դժվարանում է, բայց մենք պետք է փորձենք։

Մենք այժմ լավ ժամանակահատվածի մեջ ենք, լավ խաղեր ենք անցկացնում, լավ կազմ ունենք ու կարող ենք հասնել առավելագույնին, ինչի ձգտում ենք»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Metro-ն։

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին