▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդինյոն ֆուտբոլային ակադեմիա է բացում Բաքվում

Բրազիլացին արդեն երեք տարվա պայմանագիր է կնքել «Գաբալա» սպորտային ակումբի հետ

 

Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլային աստղ Ռոնալդինյոյի հետ Բաքվում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար:

Այսպիսով, Բաքուն աշխարհի երրորդ երկիրն է դառնում, որտեղ գործելու է «Ռոնալդինյոյի ֆուտբոլային ակադեմիան»:

Առաջին երկու ակադեմիաները գործում են Ռոնալդինյոյի հայրենի Պորտու Ալեգրի (Բրազիլիա) քաղաքումև Դուբայում (ՄԱԷ): Պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին Դուբայում:

Ֆուտբոլային ակադեմիայի պաշտոնական բացումը Բաքվում տեղի կունենա 2017թ–ի սեպտեմբերի 1-ին, ասված է «Գաբալա» սպորտային ակումբի մամուլի ասուլիսում: 6 տարեկանից բարձր ֆուտբոլիստների համար նախատեսված դպրոցում մարզումները կանցկացվենինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով բարձրորակ խաղահրապարակներում:

Նախատեսվում է նաև տարբեր սոցիալական գործունեություն, այցելություններ Ադրբեջանի շրջաններ,արտասահմանյան երկրներ, ֆուտբոլի ամառային դպրոցներ, սեմինարներ, «Ռոնալդինյոյի լեզունպորտուգալերենն է» դասընթացներ:

Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին