▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի մրցաշարում

 

Հունիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», ինչպես և նախորդ տարի, կմրցի Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27-ին կամ 28-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 4-ին կամ 5-ին: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի բելառուսական «ԲԱՏԵ» թիմի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 11-ին կամ 12-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները և առաջին խաղերում դաշտի տերերը հայտնի կդառնան մի փոքր ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին