▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Սելյուկ. «Բեշիկթաշն» ինքը կվճարի, միայն թե Օզբիլիզը գնա»

Հայաստանի հավաքականի և Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է տարածված այն լուրերն, ըստ որոնց Օզբիլիզը կարող է Կազանի «Ռուբին» տեղափոխվել:

 

«Արաս Օզբիլիզը ոչ մի տեղ էլ չի կարող խաղալ: Նա ռուսական Պրեմիեր լիգայում խաղալու փորձ ունի, բայց նա արդեն 3 անգամ կտրել է խաչաձև կապանները: Ցանկացած ակումբ Օզբիլիզի տեղափոխությունը մեծ սխալ է:

Նա կարող է Արարատ գնալ, բայց նրան չեն վերցնի, քանի որ լեգիոներ է: Նա եղավ «Ռայո Վալեկանոյում», որտեղ ընդհանրապես չխաղաց: Նույն պատմությունը եղավ «Բեշիկթաշում»: Բացի այդ, երբ «Սպարտակը» նրան 8 մլն եվրոյով գնեց, նրանք իմ թիկունքում գաղտնի գործարքի մեջ էին մտել «Կուբանի» հետ:

Ցանկանում էին խաբել ինձ, բայց աստված ամեն ինչ տեսնում է: Ես Օզբիլիզի համար շատ բան եմ արել: Իմ շնորհիվ նա սկսեց գումար աշխատել և առաջին բանը, որ արեց, որոշեց առանց իմ մասնակցության տեղափոխվել Սպարտակ: Հաշվի առնելով, որ «Կուբանի» սեփականատերը նույնպես հայ էր, նրանք համաձայնության եկան:

Դրանից հետո Օզբիլիզն ընդհանրապես ոչ մի տեղ չխաղաց: Պարզապես նստեց պահեստայինների նստարանին և նրան սկսեցին հետապնդել վնասվածքները: Եթե «Ռուբինը» ցանկանում է գնել նրան, ապա նրանք պարզապես իրենց գումարները քամուն կտան: Կարծում եմ, «Բեշիկթաշն» ինքը կվճարի, միայն Օզբիլիզը գնա»,- Սելյուկի խոսքերն է մեջբերում sportsdaily.ru-ն:

ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին