▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանական մամուլը «Ղարաբաղ» ֆուտբոլային ադրբեջանական ակումբն անվանել է հայկական թիմ

 

Կատալոնական Mundo Deportivo-ն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Ղարաբաղ»-«Ատլետիկո» հանդիպման մասին մեկնաբանությունում «Ղարաբաղը» անվանել է հայկական թիմ:

««Ատլետիկոն» երեկ ոչ-ոքի խաղաց հայկական  «Ղարաբաղի»՝ մի թիմի հետ, որի նկատմամբ հաղթանակը  թվում էր թե անխուսափելի է», — գրել է Mundo Deportivo-ն:

Ադրբեջանական կողմի և Մադրիդում Ադրբեջանի դեսպանության միջամտությունից հետո պարբերականը «հայկականը» դարձրել է «ադրբեջանական», գրում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ»-«Ատլետիկո» հանդիպումը կայացել է հոկտեմբերի 18-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին