▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ. Նոբել Առուստամյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը:

«Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա  չի ունենում: Պետք չէ հուսալքվել, քանի որ Հենրիխը դեռևս խաղալու է և գոլեր է խփելու: Մխիթարյանի ամբողջ կարիերան անընդհատ աճի արդյունք է»,-ասաց Առուստամյանը:

Վերջինիս խոսքով` ֆուտբոլիստի ճակատագիրը անկանխատեսելի է, և հիմա զրույցներ են գնում, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա կամ այլ երկիր: «Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է:  Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ»,-ասաց մեկնաբանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն 1-ում է եղել:

Աղբյուր՝ blog.168.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին