▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ու Մոուրինյոն վիճել են «Բրայտոնի» դեմ խաղի վերլուծության ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություններ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Պորտուգալացին դժգոհ է եղել «Բրայտոնի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործողություններից: Մոուրինյոն այդ հանդիպման վերլուծության ժամանակ ամբողջ թիմի ներկայությամբ բողոքել է Հենրիխի խաղից:

Հետո նրանք շարունակել են քննարկել Մխիթարյանի գործողությունները թիմի վերլուծական սենյակի միջանցքում, հաղորդում է ESPN-ը:

Մխիթարյանը թիմի վերջին ութ խաղերում մասնակցել է միայն «Բրայթոնի» դեմ խաղին, որը կայացել է նոյեմբերի 25-ին. Հենրիխը փոխարինման է դուրս եկել հանդիպման 71-րդ րոպեին:

ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին