▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծաղելի է Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ անցկացնելը. Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է ՈւԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար, փոխանցում է Goal.com-ը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գավաթը վիճարկելու են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը»։

 

 

 

 

 

 

 

 

«Մադրիդում եզրափակիչը, հնարավոր է՝ թանկ է։ Ես վստահ եմ, որ թանկ կլինի երկրպագուների համար։ Բայց դա գոնե աշխարհի այլ մասում չէ։ Ծիծաղելի է Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչի անցկացումը։ Չգիտեմ՝ նախաճաշին ինչ են ուտում այդպիսի որոշումներ ընդունող մարդիկ։

 

 

 

 

 

 

 

 

Հիմա Մադրիդը պետք է պատրաստ լինի մոտ 200 հազար անգլիացի երկրպագուների։ Բայց նրանք գիտեին այդ մասին։ Բայց ես պատկերացում չունեմ, թե ինչպես են հասնելու Բաքու։ Եզրափակիչի վայրն ընտրելիս պետք է ավելի հիմնավորված եւ պատասխանատու որոշումներ ընդունել»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին, Չեմպիոնների լիգայի գավաթը հունիսի 1-ին Մադրիդում կվիճարկեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»։

Աղբյուր՝ sport.news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին