▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգստացե՛ք` նոր դրոշ նախագծած ընկերությունը գերշահույթներ չի ստացել

Թո՛ղ հանգստանան բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե այս նախագծի իմաստը ընկերության քարոզչությունն էր: Հանգստացե՛ք, գերշահույթներ չենք ստացել և դեռ մեծ հարց է, այս նախագիծը վնասեց, թե օգնեց ընկերությանը: Մենք այս ամենը հաշվի առել էինք և գիտակցում էինք, որ հնարավոր է այս միջավայրում ամեն բան սխալ մատուցվի և մեկնաբանվի: 

Շատերին ոչ թե դրոշի նոր տարբերակը դուր չեկավ, որովհետեև գրեթե ոչ մի խելամիտ, մասնագիտական կարծիք չհնչեց, այլ այն, որ Braind–ը որոշակի ճանաչում ձեռք բերեց:
Ասում են, թե դրոշի թեման օգտագործել են, որպեսզի իրենց ընկերությունը ճանաչում ձեռք բերի: Կրկնում ենք վերջին անգամ: Մեր նպատակը եղել և մնում է պետության ուժեղ դիրքի ստեղծումը, որն իհարկե չի սահմանափակվում միայն դրոշով: Այն մի ահռելի աշխատանքների և հստակ գործողությունների փաթեթ է, որը քաղաքակիրթ աշխարհում կոչվում է “Nation branding”:
Այո մենք գտնում ենք, որ քրիստոնեությունը մեր պետությունը բնութագրող առանցքային, հիմնարար «գաղափարներից» մեկն է և հայկական խաչը պետք է պատկերված լինի մեր դրոշի վրա: Եվ սա կրոնական պետություն լինել կամ չլինելու խնդիր չէ «Ուսումնասիրեք բոլոր սկանդինավյան երկրների դրոշները»: 
Դրոշի նոր տարբերակը պետք է, ոչ թե ստվեր գցի գործող և նախկին դրոշների վրա, այլ ուժեղացնի բոլոր այն զուգորդումները որոնցով մենք տարբերակվում ենք այլ երկրներից:
Եվ վերջում: Ինչու՞ են բոլորը միայն խոսում այն հաղթանակների մասին, որոնք գործող դրոշի ժամանակահատվածում են իրագործվել, իսկ մինչ այդ մենք պատմություն չե՞նք ունեցել: Ով՞ կարող է միանշանակ հիմնավորել, նախկին դրոշների և գործող դրոշի ուժեղ և թույլ կողմերը: 
Ստորև ներկայացնում ենք հայկական դրոշների էվոլյուցիան:

Աղբյուրը` behance.net

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին