▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստվերային տնտեսություն» ասվածը այս քարոզարշավում ևս «բարի քեռիի» դերակատարություն է ստանձնել

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանելով «Բանակն Իրականում»-ի հարցադրումներին նշել է, որ «ԶՈւ շարքային կազմը պետք է ձևավորվի պայմանագրային սկզբունքով, իսկ մինչև դրան անցնելը՝ երեք տարվա ընթացքում, այն պետք է լինի խառը: Բոլոր զինծառայողները պետք ստանան միջինից ոչ պակաս աշխատավարձ»: Իհարկե լավ կլիներ, եթե բանակ շարքային զինծառայողներն էլ միջին աշխատավարձից ավել գումար ստանան, մեր բանակն էլ միանգամից անցում կատարի պայմանագրայինի: Բայց այստեղ ոչ պակաս կարևոր հարցադրում է առաջ գալիս, ինչպե՞ս, ինչ գումարների հաշվին, ի՞նչ մեխանիզմներով: Կարծում եմ՝ որպես աղբյուր թեկնածուն հաստատ կնշի ստվերային տնտեսությունը, սակայն եթե հիշեք, որ թոշակառուների, նպաստառուների, պետական աշխատողների… աշխատավարձերի բարձրացումը ևս կապվում է ստվերի կրճատման, ապա ակնհայտ է դառնում, որ «ստվերային տնտեսություն» ասվածը այս քարոզարշավում ևս «բարի քեռիի» դերակատարություն է ստանձնել: Մեկ հանգամանք ևս. շատ դեպքերում հաշվի չի առնվում, որ բանակը բառիս բուն իմաստով խրամատում է և նրանում կատարվող ցանկացած փոփոխություն պետք է լավ հաշվարկված լինի, իսկ մեզանում բանակի վերաբերյալ այնպիսի ծրագրեր ես կարդում, որ մի պահ կտրվում ես իրականությունից: Բագրատյանը նախագահ դառնալու դեպքում մտադիր է ցրել զինվորական դատախազությունը, քննչական ծառայություն և ռազմական ոստիկանությունը (ՌՈ-ի դեպքում բանակում ծառայածները հաստատ դեմ չեն լինի), սակայն դեռևս ոչինչ չի ասվել, թե որ մարմիններն են կատարելու վերոնշյալ կառույցների պարտականությունները և ինչպես:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին