▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրրան»-ը Քիմ Քարդաշյանին հրավիրել է Հայաստան

Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջը՝ Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող «Օրրան» բարեգործական կազմակերպությունը բաց նամակ է հղել Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին, հորդորելով նրանց ռեալիթի–շոու անել Հայաստանում՝ աջակցելով «Օրրան»–ին ու անտուն երեխաներին։ «Օրրան»–ի ԱՄՆ ներկայացուցիչ Քրիստի Խաչիկյանը նամակում գրում է, որ ինքն էլ Քիմի նման «հայ հայրերի դուստր է և մեծացել է Կալիֆոռնիայում՝ շրջապատված ափային քաղաքներով ու տակո ստենդերով»։   Նա նշում է, որ հայաստանցիներն էլ ստեղծարար ու նախաձեռնող են, ինչպես իրենք, բայց Խորհրդային միության ստվերում լինելու պատճառով պայքարում են ճնշումների ու չքավորության դեմ։   Նամակում նշվում է, որ Հայաստանի ներկայիս ողբերգություններից մեկը նա է, որ չքավոր ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են փողոցներում փող մուրալու։ Նրա ներկայացմամբ 14 հազար երեխա չի հաճախում դպրոց, շատերն էլ ուտելիք են հայթայթում աղբամաններից։  

 «Այդ երեխաները Հայաստանի ապագան են և Քարդաշյանների ռեալիթի–շոուն կարող է փրկել նրանց»,– ասվում է նամակում։  

  «Դուք վերջերս եք tweeter–ում գրել, որ ցանկանում եք Հայաստան այցելել և դա մի երկիր է, որտեղ դուք չեք եղել։ Ես էլ Հայաստան եմ այցելել, երբ ձեր տարիքին էի և ես էլ ձեզ պես հղի էի։ Իմ այցի ժամանակ, ես եղել եմ «Օրրան»–ում, որն օգնում է մուրացկան երեխաներին։ Այնտեղ ես հույս տեսա ռիսկային երեխաների համար:

Աղբյուրը` emedia.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին