▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Մոտ 50 րոպե առաջ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ. ։ 

168.am-ն է գրում այս մասին, որին  Զոհրաբ Զոհրաբյանի ընկերն ասել է, որ վարորդը հիվանդանոցում գիտակցության է եկել, սակայն Զոհրաբ Զոհրաբյանը դեռևս անգիտակից վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ նա մարտի սկզբին էր անդամագրվել ԲՀԿ-ին (նախկինում ՀՀԿ անդամ էր)։

Հիվանդանոցից դեռևս ոչ մի տեղեկատվություն չեն տալիս նրա վիճակի մասին։ Զոհրաբյանի ընկերները դեպքի մասին տեղյակ են պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Նրանք նաև նշում են, որ  հիվանդանոցում չկան ոչ ոստիկանության աշխատակիցներ, ոչ էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին