▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատչելի միջավայր բոլորին. բողոքի երթ դեպի քաղաքապետարան

Այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝  նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ  բողոքի երթ է կազմակերպվել դեպի քաղաքապետարան:  «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով երթի մասնակիցները պահանջում են ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հաշմանդամություն ունեցող մադրիկ կարողանան լիարժեք ապրել: Երթին մասնակցում էր նաև Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ անդամ Անահիտ Բախշյանը:

«Մարդիկ մատչելի միջավայր են պահանջում՝  Երևանում տեղաշարժվելու համար մատչելի պայմաններ, ինչը նրանց սահմանադրական իրավունքն է: Այդ իրավունքն իրացնելու համար  պետությունը պարտավորություններ է ստանձնել, սակայն, փաստն այն է,  որ չի կատարում: Այս կազմակերպեությունները բարձրաձայնում են այդ մասին, ահազանգում են, կտցահարում են իշխանություններին, ես կուզեի, որ անգամ «ռմբակոծեին»,  որպեսզի իշխանությունն ի վերջո սթափվի և անհրաժեշտ քայլել ձեռնարկի՝ ավելի արագ տեմպերով և   բնակչության մեջ ունեցած տոկոսին համապատասխան բյուջեով»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող շուրջ 190 000 մարդ: Նրանք զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններ և այլ վայրեր այցելելու իրավունքից, տրանսպորտային միջոցներից օգտվելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունից:

«Մենք պայքարում ենք հաշմանդամների  հավասար իրավունքների համար: Նրանք չպիտի ընկճվեն հասարակական վայրերում և բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է լինեն, որ նրանք կարողանան լիարժեք օգտվել իրենց իրավուքներից: Պահանջում ենք,  որ լինեն հարմարավետ թեքահարթակներ հաշմանդամների համար»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից մեկը:

Նրանց խոսքով՝  բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բայց հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացված մնալ,  միչնչդեռ նրանք կարող են լիարժեք ապրել, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին