▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթնանալու ժամանակն է

Հայրենակիցներիս գլուխները 90-ականերից լվացել են այնպես, որ իրենց հայրենիքում մնալը, պարապ-սարապ զվռնելն ու երեք իրար ետևից հաջորդող չեկիստին հլու-հնազանդ գոյություն քարշ տալը  համարեն հերոսություն, իսկ արտագաղթածներին համարեն փախած, թռած, անգամ դավաճան:

92/93 - ին կանգնեցինք դառն իրողության առաջ, որ եթե ցեղի մի մասն անմիջապես դուրս չգա, դրամ չվաստակի ու շտապ չմղի երկիր, 93/94 թիվ չի տեսնի ոչ ոք: Ես հիշում եմ հոծ խմբերով արտագաղթը, մարդկանց չարչարանքը, սահմաններ անցնելը, շատ բան եմ հիշում, ինչպես նաև ինչպես էր բառիս ֆիզիկական իմաստով վերապրում հայությունը քայլ-քայլ, ամեն օր քիչ ավելի, քան երեկ: Նա ով կուրանա արտագաղթած հայրենակիցների չարքաշ աշխատանքն ու տառապանքը վերապրելու վերջին երկու տասնամյակում, չի տեսել, կամ մոռացել է 93-ի ձմեռն ու հաջորդող տոտալ շրջափակումն ու հայրենակիցներից երկիր անդադար  հոսող կենարար օգնությունը:

Սկսզբում հայրենաբնակ ցեղակիցներիս չէի սաստում, երբ լկտիանում ու քարկոծում էին հին ու նոր սփյուռքը, որովհետև դասախոսություններ էի հասցրել լսել ՄԱԿ-ում, պոստտրավմատիկ սթրեսի մասին, ինչպես նաև մի քանի տարի շարունակ ամոքել սեփականս:

Այդ դասախոսություններում ասվում էր որ տրավմատիկ սթրեսով տառապող մարդկանց հատուկ է լինել ամբարտավան, լկտի, օգնությունն ուրացող, օգնողի վրա մունաթ եկող, երախտամոռ և անգամ բարերարին նախանձող ու նրա դեմ դավող:

 

Այսպիսի բազում հաշվետվություն կա նույն ՄԱԿ-ի նյութերում, Հարավսլավիայում, Աֆղանստանում, բնական և անբնական աղետներ ապրած այլ երկրներում ապրող ժողովուրդների մասին: Բոլորն իրար նման են, բոլորն անխտիր կարծում են որ այն կերպը որ հիմա ունեն, իրենց դարավոր ավանդույթն ու մշակույթն է:

 

Ոչ սիրելիներս, այն ինչ կարծում եք ձեր ավանդույթն է ու մշակույթը, իրականում պոստրավմատիկ սթրեսի սիմտոմների մի փունջ է:

 

Պոստրավմատիկ սթրեսը տևական հիվանդություն է, բայց անբուժելի չէ: Ճգնաժամն անցել է:

 

Արթնանալու ժամանակն է:

 

2013.11.17, Քոռբյոլե

 

Վահե Ավետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին