▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԵՑ-ը «կորցրել» է սպառողներից հավաքագրած գումարները. ilur.am

ilur.am-ը գրում է, որ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրվել ընկերության հատուկ հաշիվներին, թեև այդ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն: Այսպիսի եզրակացություն է առկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում՝ հիմնված 2013 թ. օգոստոս-նոյեմբերի տվյալների վերլուծության վրա: ՀԷՑ-ին 5 մլն դրամով տուգանելու մասին որոշման նախագիծը ներառվել է վաղվա՝ ապրիլի 16-ի նիստի օրակարգում:

Հանձնաժողովի որոշման մեջ նշվել է նաև, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումները կատարել է պարբերական ուշացումներով:

Ի պատասխան՝ ՀԷՑ-ը պաշտոնական գրությամբ արդարացել է, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ի վիճակի չէ կատարել ընթացիկ պարտավորությունները, ունի հսկայական վարկային պարտավորություններ: Սակայն այդ պատասխանից պարզ չէ՝ եթե գումարները հատուկ հաշիվներին չեն կուտակվում, ապա ու՞ր են մուտքագրվում ու ինչպե՞ս են օգտագործվում:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին