▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզում հայ երիտասարդներ են ձերբակալվել

Երեկ տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ նոր սերունդը կարմիր ներկով ողողել է Թուրքիայի տուրիզմի բյուրոյի շենքը` ցույց տալով որ թուրքերի ձեռքերը արյունոտ են:

Ֆրանսիայի Նոր սերունդ երիտասարդական միությունից Aparaj.am-ին հայտնել են, որ բողոքի ակցիայի մեկնարկից մոտ մեկ ժամ անց ժամանել է ֆրանսիական ոստիկանությունը: Ոստիկանության ժամանումից հետո թուրքական գրասենյակի թուրք աշխատողները վեճի են բռնվել ոստիկանների հետ և նրանցից մեկը հարվածել է ոստիկանին: Ոստիկանները, ժամանումից գրեթե անմիջապես հետո, պահանջել են, որպեսզի ֆրանսահայ երիտասարդները դադարեցնեն բողոքի ակցիան: Երիտասարդները որևէ դիմադրություն ցույց չեն տվել ոստիկաններին, սակայն 7 երիտասարդների ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք, մոտ երկու ժամ անց 6 երիտասարդների բաց են թողել` ոստիկանական բաժանմունքում պահելով ՀՅԴ Նոր Սերունդ երիտասարդական միության ատենապետ Լորիս Թուֆանյանին: Տեղեկությունների համաձայն նա դեռևս գտնվում է ոստիկանական բաժանմունքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին