▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռելոցները ոչ աշխատանքային օր դարձնելը շատ ճիշտ որոշում է

Գիտեմ, որ թրենդից դուրս բան եմ գրելու, բայց դե հիմա, առաջին անգամ չէ:

Իմ կարծիքով մեռելոցները ոչ աշխատանքային օր դարձնելը և մարդկանց հնարավորություն տալ, հանգիստ ձևով այցելել իրենց հարազատների շիրիմները շատ ճիշտ որոշում է:

Մենք ապրում ենք մի ահավոր տեմպի տակ, երբ առօրյան խլում է ամբողջ ազատ ժամանակը: Մարդիկ համարյա դադարել են միմյանց հետ շփվելը, հարազատները ամիսներով իրար չեն տեսնում, շատերը արդեն չեն ճանաչում իրենց նոր հարևաններին, էլ չասեմ ինչքան դժվար է հասարակ մարդուն ժամանակ գտնել ու այցելել հարազատների գերեզմանները:
Ցավալի է, բայց դա փաստ է:

Շատ բարդ է գրել, ով ինչ է զգում կամ ինչ է վերապրում, երբ կանգնում է իր հարազատի գերեզմանի կողքին, շատ անձնական հարց է, շատ:

Բայց մի բան կա, շատերիս մոտ, հարազատների գերեզմանները այցելելելը տարբեր հարցերի պատասխան է տալիս:

Ամենակարևորը, հասկանում ես, որ այս երկրային կյանքում դու հավերժ չես ու ակամա սկսում ես վերաիմաստավորել քո ապրածը, արած-չարածը: Համեմատում ես քո հարազատի անցած ուղին, ապրած կյանքը և շատ հաճախ փորձում ես շտկումներ մտցնել քո առօրյայում:

Շատերին էլ արտագաղթելուց պահում է նաև «բայց ես հարազատներիս գերեզմանները ոնց եմ թողնելու գնամ» ենթագիտակցության մեջ դեռևս ամպրապնդված միտքը:

Հավատացյալ մարդկանց էլ ընդհանրապես բացատրելու բան չկա այստեղ:

Մի խոսքով, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում և չեմ հասկանում այս ձեռքառնոցին, որ կապված է մեռելոցների ոչ աշխատանքային օր լինելուն:

Տիգրան Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին