▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկե՛նք Սեւանը, քանի դեռ հնարավոր է

 

ՀՀ կառավարությունը Սեւանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում.

Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել  «Սեւանա  լճի  էկոհամակարգի  վերականգնման,  պահպանման,  վերարտադրման եւ  oգտագործման  միջոցառումների  տարեկան  ու  համալիր  ծրագրերը  հաuտատելու  մաuին»  ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու   մասին»  օրենքի   նախագիծը,  որով  Սեւանա լճից  ջրբացթողումները  5  տարվա ընթացքում  կավելանան  40%-ով,  եւ  լիճը  կսկսի  իջնել  ու  ճահճանալ:

Հաստատվել է «Սևանա  լճում  իշխանի  պաշարների  վերականգնման  և  ձկնաբուծության  զարգացման  համալիր  ծրագիր»-ը,  որի  համաձայն`  Սեւանա լճում  աճեցվելու  է  տարեկան 50 000  տոննա  ձուկ: 

ՄԵԶ  ԽԱԲՈՒՄ ԵՆ

Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում.

·Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սեւանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը`170 միլիոն խմ, լրիվ բավարար է

·գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետեւ ՋՕԸ-ները ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով եւ վճարել դրա համար

.գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սեւանի ջրերի օգտագործման կարիքը չունեն:

Ձկնաբուծարանի համալիր ծրագրով Սեւանա լիճը ամեն տարի կստանա.

·ազոտով, ֆոսֆորով եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50 000 տոննա  արհեստական կեր

·ցանցավանդակներում սատկած եւ հիվանդ ձկներ

·ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք:

«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը կոչը անում մասնակցել նախազգուշացնող բողոքի  քայլերթին` ուղղված Սեւանա լճի փրկությանը: «S.O.S. Սեւան» քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան-Երեւան մայրուղով:  Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց:

 

24.04.2014թ.   

 «S.O.S. Սեւան» նախաձեռնություն   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին