▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացի Սարգսյան, Դուք բանասիրական բաժնում արդյո՞ք հայոց պատմություն չեք անցել

Պատմության քննություն` Սերժ Սարգսյանի ու մեզ համար

 

Յանուկովիչի հրաժարումը Ուկրաինայի ու Եւրոպայի մերձեցումից տեղի ունեցավ Պուծինի կոշտ ճնշմանան պատճառով եւ բերեց Մայդանի հեղափոխությանը, իշխանափոխությանը, Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի ժամանակավոր զավթմանը: Սակայն դա նաեւ բերեց Ուկրաինայի արագացված մերձեցմանը Արեւմուտքի հետ, ԱՄՆ «գլխավոր դաշնակցի» կարգավիճակի ձեռքբերմանը, աննախադեպ ու աճող միջազգային աջակցությանը, որի արդյունքում Ուկրաինայի հզորացումն ու Կրեմլի պարտությունը անխուսափելի են:
Սերժի հրաժարումը Հայաստանի ու Եւրոպայի մերձեցումից 2013 թ. սեպտեմբերի 3-ին նույն Պուծինի կոշտ ճնշման պատճառով բերեց Արցախում, Նախիջեւանում, Տավուշում, Քարվաճառում իրավիճակի կտրուկ սրմանը, պատերազմի վերսկսման վտանգի մեծացմանը, գների նոր աճի, սոցիալական խորացող բեւեռացմանը, արտագաղթի նոր ալիքի:

Այսինքն, այն ինչ Ուկրաինայում տեղի ունեցավ մի քանի ամսվա ընթացքում, մեզ մոտ սադիստական կերպով երկարաձգվում է, շարունակելով ազգի տանջանքը: Եւ դրա պատճառը մեկն է` ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում տեղի չունեցավ տեղական բռնապետի տապալումը, չկրկնվեց հայկական «մայդանը» Օպերայի հրապարակում, ազգը դուրս չեկավ փողոց ի նշան բողոքի:

Արդյունքում` մենք մնում ենք մեկուսացված ու ողջ աշխարհի կողմից մերժված Կրեմլի «վերջին բոլշեւիկ-դաշնակ-ցի» կարգավիճակում՝ ենթարկվելով բոլոր պատժամիջոցներին ու նվաստացումներին, անկարող անգամ սեղմել մեզ մեկնած բարեկամական ձեռքը եւ ընդունել շահեկան առաջարկներ Իրանից, դուրս մնալով ԱՄՆ պաշտպանական դաշինքից, որտեղ կարող է մտնել անգամ Ազրբեյջանը...

Եւ այս ամենը ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: Նրա լակեյներին կարելի է հաշվի չառնել: Քաղաքացի Սարգսյան, Դուք բանասիրական բաժնում, արդյո՞ք հայոց պատմություն չէք անցել: Եթե անցել եք, ապա ո՞ր պատմական գործչի հետ եք ուզում համեմատվել հայոց պատմության դասագրքերում մի քանի տարի անց:

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին