▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները պետության օրգանիզմում ներարկել են դեբիլներին

Ժամանակակից բժշկության մեջ մի թեզ է առաջ մղվում, որ եթե որևէ մարդու օրգանիզմում, կա ավելի վտանգավոր վիրուս, բակտերիա, կամ այլ տեսակի հիվանդություն, ապա մարդը մեկ այլ հիվանդությամբ չի հիվանդանում և օրգանիզմում եղած ամենաուժեղ միկլրոբը կամ սունկը ոչնչացնում է մնացածներին, սակայն ցավալիորեն այդ ոչնչացման ընթացքում մահանում է նաև բուն օրգանիզմը: 
Օրինակ քննարկվում է այն տարբերակը, որ եթե բրուցելիոզի, փսորիազի կամ սովորական գրիպի վիրուսն ավելի ուժեղ են քան քաղցկեղը կամ ՁԻԱՀ-ը, ապա մարդկանց պետք է ներարկել այդ վիրուսներով, որպեսզի նրանք օրգանիզմում ոչնչացնեն քաղցկեղածին բջիջները կամ տուբերկուլյոզի փայտիկները...

Բժշկության մեջ չգիտեմ ինչպիսի հաջողությունների են հասել, սակայն քաղաքականության մեջ մեր իշխանությունները այս բնագավառում չափազանց մեծ առաջընթաց ունեն: Քաղաքականության մեջ, մեր իշխանությունները մնացած ախտերը ոչնչացնելու նպատակով պետության օրգանիզմում ներարկել են դեբիլներին, որոնք իրենց դեբիլությամբ ոչնչացնում են մնացած բոլոր տեսակի հիվանդությունները և նաև ոչ հիվանդ օրգանները, քանի որ արդեն ապացուցված է, որ ամենաուժեղ վիրուսը դա «Դեբիլ» վիրուսն է, որը կարող է ոչնչացնել ցանկացած բան իր ճանապարհին, սակայն ցավալին այն է, որ բժշկական տեստերի նման, այս քաղաքական տեստն էլ վերջում բերում է պետության օրգանիցմի ոչնչացման, չնայած մինչև այդ ճանապարհը, նա արդեն ոչնչացրած է լինում, բոլոր մնացած հիվանդությունները...

Առաքել Սեմիրջյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին