▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր գոռում են` «ոչ մի թիզ հող», իսկ վաղը` լքում Հայաստանը

Ինձ ամենաշատը մի բան է ապշեցնում: Մեր ժողովուրդը փոխանակ օր ու գիշեր մտածի Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին, սպասում է, թե երբ է հայկական կողմը «համարժեք պատասխաններ» տալու, որ դրանից ոգևորվի: Ես չեմ հասկանում, «համարժեք պատասխան» ասվածը այդ կարգի բավարարո՞ւմ է մեր ժողովրդին: Անուն էլ դրել են` Արցախն ենք պահում: Ամեն օր մի զինվորի գնո՞վ: Պետության 80 %-ոց շրջափակման դեպքո՞ւմ:

Հայաստանի անապատացման պայմաններո՞ւմ: Երբ պետության իշխանավորների գրպաններում պետական բյուջեից մի քանի անգամ ավելի գումար կա՞: Ամեն օր 10-20 ընտանիքի արտագաղթման պայմաններո՞ւմ: Կամ երբ ժողովրդի 60 %-ը արտագաղթելու ցանկություն է հայտնո՞ւմ:... Իսկ գոնե երաշխիքներ կա՞ն...

Այսօր գոռում են` «ոչ մի թիզ հող», վաղը Զվարթնոցում չեքին են լինում, որ իրենք վերջապես վերջնականապես լքում են Հայաստանը: Եթե մի ազգ թքած ունի իր պետության անկախության վրա, էլ այդ հոխորտանքները ո՞ւմ համար են:

Հարութ Ուլոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին