▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեկան հիվանդությամբ տառապող անձը կոտրել և այրել է Իջևանի Սուրբ Գրիգոր մատուռի դուռը

ՀՀ  ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին մամուլում տեղեկատվություն է հրապարակվել, որ Իջևանի «Սուրբ Գրիգոր» մատուռը ենթարկվել է վանդալային հարձակման:  

Նույն օրը, ժամը 13.30-ին, Տավուշի թեմի գործերի կառավարիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ կոտրել և այրել են Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր» մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս: 

Հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1960 թ. ծնված Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հունիսի սկզբին Մարտուն Ղ.-ն կոտրել և վնասել է Գետահովիտ գյուղի հարակից տարածքում գտնվող հուշաղբյուրի հուշաքարը և հուշաքարի կողքին դրված ծաղկամանը` արհեստական ծաղիկներով` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: 

Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ: Կատարվում է հետաքննություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին